Բավ է պառակտվել
17-06-2014 18:29

ԵԽԽՎ համազեկուցողներ ԲՀԿ-ի հետ խոսել է այն հարցերից, որոնք իրենց օրակարգում կան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլի հետ խմբակցությունը խոսել է այն հարցերից, որոնք իրենց օրակարգում կան: «Իսկ իրենց շատ ակտիվ հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ»,-նշեց նա: «Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, որ հանրության մեջ Սահմանադրական բարեփոխումների պահանջ չկա»,-նշեց ԲՀԿ պատգամավորը։
Քառյակին վերաբերող հարցի մասին նշել են, որ քառյակը շատ ակտիվ համագործակցում է և շարունակելու է համագործակցել։