Բավ է պառակտվել
04-12-2019 15:22

ԱԺ –ում կռիվ է ընկել՝ ԲՀԿ–ն լքեց նիստերի դահլիճը (Տեսանյութ)

«Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի է, լինելով 12 տարվա խորհրդարանական երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել։ Այս մասին իր ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ շատ պարզ բան՝ ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է, հիմա ի՞նչ անենք, այդ մարդը ներդրումների համար չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել։ Սա է ասում պարոն Ծառուկյանը։
Նաիրա Զոհրաբյանը դիմելով Իմ քայլի պատգամավորներին նկատեց, որ իրենց մշտապես մեղադրում են կոալիցիաների մեջ լինելու համար, բայց եթե ԲՀԿ-ն չլիներ խորհրդարանում, ապա ԱԺ-ում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու.«Հայտնի չէ, թե որտեղ կհայտնվեիք»,- ասաց Զոհրաբյանը։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց.«Էդ քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»:
«Ի՞նչ պիտի անեին, չլինեին չէր ընտրվի: Ո՞նց թե, քանի գլխանի էիք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ըտենց»:
«Մի հատ Ձեզ չափավորեք», - տեղից արձագանքեց Զոհրաբյանը:
Տեսնելով, որ պատգամավորները չեն հանսգատնում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց՝ նշելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք հայտնելու՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն:
Ամբիոնին մոտեցավ արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ու արդեն դիմելով Նաիրա Զոհրաբյանին նշեց,որ որ ջղային տոնով ելույթներ եք ունենում, էդ Ձեր ջղային տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին։
«Կարո՞ղ ա էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղային տոնից, տեղից ջղային հոնքերով արտահայտություններից։ Մենք հանգիստ Ձեզ լսում ենք, գալիս ենք այստեղ և հոդաբաշխ մտքեր արտահայտում։ Տիկին Զոհրաբյան, այն, ինչ որ նշում եք, իբրև, լավություն եք արել մեզ, դուք չեք արել, դուք արել եք այն, ինչ որ ժողովուրդը պահանջել է։ Եվ եթե դուք չանեիք այն, ինչ որ ժողովուրդը պահանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կհայտնվեիք»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Կրքերը այսքանով չհանդարտվեցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը արտահերթ ելույթով հանդես եկավ և հայտարարեց, որ բոյկոտում են նիստը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է արել ներդրումների մասով ու դրա վրա երկու օր է՝ դիվիդենտներ են հավաքում։
«Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասություն փոշիացնելու վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը և դուք եք տալու պատասխանը, թե ի՞նչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Սա քաղաքական բոյկոտ է», – հայտարարեց Արման Աբովյանը:

 

Արմինե Գևորգյան