Բավ է պառակտվել
22-04-2016 12:05

Ադրբեջանական արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին. Նալբանդյան

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների՝ Երևանում կայացած հանդիպման օրակարգում հիմնական հարցը եղել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի հենց առաջին օրվանից կապի մեջ է եղել Ս.Լավրովի հետ, որը շարունակական բնույթ է կրել:

«Ադրբեջանական արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին: Ռուսաստանի և համանախագահների հետ պետք է միջոցներ գտնենք հաղթահարելու Բաքվի կողմից ստեղծված խոչընդոտները, վերահաստատել 1994 և 1995 թվականներին հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասաց Է.Նալբանդյանը: