Բավ է պառակտվել
06-07-2015 15:41

Կկայանա Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդև երկկողմ հանդիպում

Կկայանա Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդև երկկողմ հանդիպումՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր կոլեգայի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկեն ԵՏՄ շրջանակներում համագործակցության մասին հարցեր: «ՀՀ և ՌԴ վարչապետերի զրույցի շրջանակներում նախատեսվում է քննարկում առևտրա-տնտեսական համագործակցության երկկողմ հարաբերությունների և ԵՏՄ-ին ինտեգրացիոն համագործակցության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: ԵՏՄ-ն տնտեսական միությունը եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ստեղծվել է 2015թ. հունվարի 1-ին, որին անդամակցում են ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսը, իսկ հունվաևրի 2-ից նաև Հայաստանը: