Բավ է պառակտվել
13-10-2020 12:17

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին

Վարդանյանը անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններին Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում շեշտեց, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ

«Կարծում եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա՞ են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը: