Բավ է պառակտվել
14-10-2014 13:37

Ժողովրդի մի ստվար զանգված չի հավատում եռյակին, այլ իր հույսը կապում է իշխանության հետ.Գ. Մելիքյան

«Եռյակի կազմակերպած հանրահավաքին միասնական կոչեր չհնչեցին»,-այսօր հարվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Ըստ բանախոսի՝ բոլորի համար ակնհայտ էր, որ միասնական կարծիք չհնչեց: Ամբոխի կողմից երբ հնչում էին իշխանափոխության հարցեր, քննադատության էր արժանանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Միասնական քննադատական խոսք չհնչեց իշխանության նկատմամբ: «ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ստորագրումը շփոթության մեջ դրեց եռյակին, որն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր նպատակները: Մենք ունեցանք հուսախաբ, շփոթված ժողովրդի մի փոքր քանակ, որն այդպես էլ չհասկացավ ինչի համար է հավաքվել և չիմացավ, թե իր խնդիրների լուծումը որտեղ պետք է փնտրի՝ հանրահավաքո՞ւմ, թե իշխանությունո՞ւմ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ եռյակի կողմից միասնական պահանջներ չձևակերպելը հուսախաբ արեց ժողովրդին և ավել մեծ շփոթության մեջ գցեց: Գագիկ Մելիքյանը նշեց, որ իրենք չեն ժխտում, որ մեր երկրում խնդիրներ գոյություն ունեն: «Ժողովուրդը համոզվեց, որ եռյակը այլընտրանք չէ իշխանություններին»,- ասաց նա: Գագիմ Մելքիյանի համոզմամբ՝ ժողովրդի մեջ կա մի ստվար զանգված, որն ունենալով խնդիրներ, չի հավատում եռյակին, այլ իր հույսը կապում է իշխանության հետ: Ըստ նրա՝ նախորդ հանրահավաքների համեմատ այս հանրահավաքը թեև բազմամարդ էր, սակայն ոչ այնքան, որքան իրենք էին ակնկալում էին: