Բավ է պառակտվել
10-04-2014 00:22

Լուգանսկը կհռչակվի ժողովրդական հանրապետություն

Այս պահի դրությամբ ժողովրդական հանրապետություններ են հռչակվել Դոնեցկը և Խարկովը: Լուգանսկում Ուկրաինայի Անվտանգության Խորհրդի շենքը զավթած ռուսամետ ակտիվիստները վրաններ են խփել և նույնպես պատրաստվում են տարածաշրջանի անկախության հռչակմանը, հայտնել է Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակից, Դոնեցկի ինքնակոչ ժողովրդական կառավարության անդամ, Դոնբասի Ազգային պաշտպանության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլակովը: "Մոտ ժամանակներս, գուցե և, վաղը, Լուգանսկում կհռչակվի ժողովրդական հանրապետություն", - հայտնել է Ցիպլակովը: Նրա խոսքով, Դոնեցկի ակտիվիստները մշտական կապ են պահպանում Լուգանսկի հետ: "Մենք տեղեկություններով ենք փոխանակվում և այլն", - պարզաբանեց նա: Խարկովի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները հռչակվել են ապրիլի յոթին: Ըստ Դոնբասի նորաթուխ "ժողովրդական կառավարության", մինչև մայիսի 11 տարածաշրջանում պետք է հանրաքվե կազմակերպվի, որը կհաստատի ժողովրդական հանրապետության անկախությունը և կուսումնասիրի վերջինիս՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը: Թե ինչպես է Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցել Քաղաքական գնաժամը պայթեց Ուկրաինայում 2013 թվականի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրոինտեգրման դադարի մասին: "Եվրոմայդան" կոչված զանգվածային բողոքի ակցիաները կազմակերպվեցին ողջ Ուկրաինայի տարածքում, և հունվարին վերածվեցին բախումների՝ զինյալ ծայրահեղականների և իրավապաշտպանների միջև: Փողոցային բախումների ժամանակ ընդդիմադիր ուժեր օգտագործել են հրազեն և "Մոլոտովի կոկտեյլներ", որի արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ:  Փետրվարի 22 տեղի ունեցավ իշխանության բռնազավթում: Գերագույն Ռադան խախտեց Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև եղած պայմանավորվածությունները, փոփոխեց Սահմանադրությունը, Խորհրդարանի ղեկավարությունը, ՆԳՆ-ն և իշխանությունից զրկեց երկրի նախագահին, ով հետագայում ստիպված էր լքել երկիրը՝ փրկելով սեփական կյանքը: Փետրվարի 27-ին ուկրաինական խորհրդարանը հաստատեց յսպես կոչված "ժողովրդական վստահության կառավարության" կազմը, և երկրի վարչապետ դարձավ Արսենի Յացենյուկը: