Բավ է պառակտվել
29-05-2019 11:49

“Մենք շատ ենք, նշանակում է՝ ճիշտ ենք”․իշխող կուսակցության պատգամավորները “ջրել են” ընդդիմության առաջարկները

Չորեքշաբթի օրը սկսված քառօրյայի ընթացքում իշխող կուսակցության պատգամավորները “ջրել են” ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները։

Ընդդիմադիր պատգամավորների առաջարկած մի շարք օրենսդրական նախաձեռնությունները ճանաչվել են շատ կարևոր և արդիական, սակայն, ինչպես նշել է “Իմ քայլը” իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, “դրանք պահանջում են լրացուցիչ քննարկումներ, որոնք պետք է անցկացվեն ոչ թե նիստի ձևաչափում, այլ ուղարկվեն հանձնաժողովներ”:

Ընդդիմությունը գտնում է, որ օրինագծերի քննարկումները հանձնաժողովներ ուղարկելը դրանք “մոռանալու և մի կողմ դնելու” փորձ է՝ հուսալով, որ դրանք ընդդիմության նմանատիպ շատ օրինագծերի նման մոռացության կմատնվեն։

Կենսաթոշակառուներն ունե՞նպաշտպանության կարիք

“Պետական կենսաթոշակների մասին” և “Քաղաքացիական օրենսգրքում” փոփոխություններ կատարելու մասին “Լուսավոր Հայաստան” խմբակցության նախաձեռնությունն, ըստ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի, առաջարկում է կարգավորել թոշակների վճարման հարցն այն քաղաքացիների համար, ովքեր կատարել են սոցվճարներ, բայց հետո տարբեր պատճառներով հեռացել են երկրից։ Խմբակցությունն առաջարկում է չզրկել նրանց կենսաթոշակից, անարդար համարելով նման մոտեցումը։

Բացի այդ, խմբակցությունն առաջարկում է ապահովել անկողնային հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքն` առանց բանկ կամ սոցիալական ծառայություններ տարեկան այցելությունների անհրաժեշտության, ավելորդ բյուրոկրատիայից խուսափելու համար:

Այս կապակցությամբ Մակունցը նշել է, որ բովանդակության աումով խմբակցույթունները ձեռք են բերել կոնսենսուս, սակայն կան այլ տեխնիկական խնդիրներ։

“Մեր օրակարգն առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված է, և քանի որ մենք չենք տեսնում խնդիր բովանդակության առումով, հարցի քննարկումը պետք է հանել օրակարգից և տեղափոխել հանձնաժողով”,- պարզաբանել է Մակունցը։

Իսկ զինծառայողները կսպասեն

“Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկել է զինծառայողների պաշտպանությանն ուղղված փոփոխություններ կատարել “Զինվորական ծառայության մասին” և “Պետական տուրքերի մասին” օրենքներում:

Ինչպես նշել է պատգամավորը, փոփոխություններով առաջարկվում է վերականգնել այն զինծառայողների զինվորական ստաժն, ովքեր հարուցված քրեական գործերի շրջանակներում արդարացվել են կամ ճանաչվել են անմեղ։

“Խնդիրը նրանում է, որ հետաքննության ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում, ինչի պատճառով ոմանք հետագայում, 20-ամյան ծառայությունից հետո չեն կարողանում անցնել վաստակած թոշակի։ Արդյունքում, նրանք զրկվում են ինչպես ավելի բարձր թոշակից, այնպես էլ զանազան սոցիալական վճարումներից և արտոնություններից”,-ասել է Ուրիխանյանը։

Ըստ “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, հարցը կարևոր է, սակայն պատգամավորները չունեն նման իրավիճակների վիճակագրություն, ուստի կարծում են, որ դեռևս նպատակահարմար չէ հարցն ընդգրկել նիստի օրակարգում։

Պատգամավորի երկրորդ նախաձեռնությունը նույնպես աջակցություն չստացավ։ Նախագծով առաջարկվում էր չտպագրել Զինծառայողների հիմնադրամի միջոցների ծախսերի հաշվետվությունը, որին յուրաքանչյուր քաղաքացի վճարում է 1000 դրամ։ Պատգամավորի կարծիքով, “միջոցները կոպեկ-կոպեկ հավաքվում եմ , բայց ոչ նպատակային ծախսվում”։ Սակայն այս հարցը նույնպես չընդգրկվեց օրակարգում։

Առաջին անձնանց ֆինանսկան ծախսերը գաղտնի կմնան

“Լուսավոր Հայաստան” խմբակցությունը նույնպես ներկայացրել է “Պետական գնումների մասի”» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկներ:

Ինչպես նշել է խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, փոփոխությունները վերաբերում են պետության բարձր պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի և խոսնակի անվտանգության ծախսերի, ինչպես նաև արարողակարգային, գործուղումների, սննդի և այլնի մասին տվյալներին։

“2017 թվականից ի վեր այս ցուցանիշները փակ են եղել հանրության համար, շարունակում են փակ մնալ մինչ օրս: Մենք չենք խնդրում հրապարակել պետական գաղտնիք և ներկայացնել բոլոր կետերը, սակայն պետության բարձրագույն պաշտոնյաները պարտավոր են հաշվետու լինել ընդհանուր ծախսային հոդվածների մասին”, - կարծում է Գորգիսյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հանրությունը պետք է իմանա, ինչի համար է պետական բյուջեից գրեթե կես միլիարդ դրամ ծախսվում, ընդգծելով, որ 2014 թվականին նշված ծախսերի համար հատկացվել է 507 միլիոն դրամ, 2015 թվականին` 546 միլիոն դրամ, 2016 թվականին` 454 միլիոն դրամ .

Իշխող խմբակցությունը բացասական կարծիք է հայտնել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ` շեշտելով, որ սա պետական գաղտնիք է, ելնելով պետության առաջին անձանց պաշտպանության անհրաժեշտությունից, իսկ փոփոխությունները սպառնալիք են պետության անվտանգության համար:

“Լուսավոր Հայաստան” խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ չի բացահայտում որևէ գաղտնիք, այլ պարզապես ապահովում է պետական կառույցների աշխատանքի թափանցիկությունը:

Այս կապակցությամբ, նույն խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ ճիշտ չէ օրինագիծը սխալ համարել միայն այն պատճառով, որ այդպես է կարծում մեխամասնությունը։

“Ստացվում է, որ եթե դուք շատ եք, նշնակում է՝ ճիշտ եք։ Սա սխալ մոտեցում է”,-ասել է Թանդիլյանը։