Բավ է պառակտվել
25-06-2020 15:03

Մեր սխալն այն էր որ հանեցինք խոսքի ազատության սահմանափուկումները․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում, խոստովանեց իշխանությունների սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նա ներկայացրեց, թե ինչպիսին է խոսքի ազատության իրավիճալը երկրում և ինչպես է այն օգտագործվում։

«Արտակարգ իրավիճակի պայմաններում խոսքի ազատության սահմանափակումները մտցվեցին կորոնավիրուսի պատճառով, բայց հետևելով ընդդիմության և ՄԻՊ հորդորներին՝ հանեցինք, և տեսեք, ինչ կատարվեց։ Այն ամենն, ինչ կատարվում է այսօր կառավարության սխալ որոշում կայացնելու հետևանք է։ Երբ ասում եք, ինչում ենք սխալվել, կպատասխանեմ՝ այն բանում, որ տուրք տալով ընդդիմության և միջազգային կառույցների կոչերին վերացրեցինք դրանք, և խոսքի ազատությունն ու սոցիալական ցանցերը մարդկանց մահվան են տանում, այդ թվում նաև՝ գարշահոտություն տարածող ուժերի ֆինանսավորմամբ»: - ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, որոշ քաղաքական ուժեր կարծում են, որ որքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով ու մահանա, այդքան ավելի շատ բարձրաձայն հայտարարություններ անելու հնավորություն կունենան է:

Նա նշեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային հրատարակությունը, որը հետևում է աշխարհում ազատությունների իրավիճակին արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում::

«Սա ամբողջ աշխարհի բոլոր միջազգային կազմակերպություններն են արձանագրում, իսկ դուք խոսում եք խոսքի ազատության սահմանափակումներից. Ցույց տվեք երրորդ հանրապետության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածքում երկրով մեկ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ միշտ այն կարծիքին է եղել, որ Հայաստանի կուսակցությունները, ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները պետք է 100 տոկոսով թափանցիկ լինեն։

“Դա կարևոր է, որպեսզի նախորդ նախագահները չկարողանան հափշտակած փողերով ֆեյքերի բանակներ ֆինանսավորել և հիբրիդային պատերազմներ վարել հայ ժողովրդի դեմ։ Ինչու՞ կառավարությունը պետք է 100 տոկոս թափանցիկ լինի, իսկ մնացածները՝ ոչ։ Որտե՞ղ է դա գրված”,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ այսօր ֆեյքերից խոսում են այն մարդիկ և նույնիսկ պատգամավորները, որոնք իրենց տրամադրության տակ 2,5 հազար ֆեյք ունեն։

«Ժողովրդավարությունն ամենաթողություն չէ», - ամփոփեց Փաշինյանը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգել է ԱԴ-ն մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ն, ապա ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։
Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։

Հունիս 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22488 հաստատված դեպք։ COVID-19-ից մահացել է 397 մարդ, 11335 քաղաքացի ապաքինվել է։