Բավ է պառակտվել
23-08-2018 15:00

Մեր միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցում շարունակվում են՝ Ռոսաստանի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփումները ղարաբաղյան հարցերում:
«Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կողմերի հետ շփվում ենք տարբեր ձեւաչափերով», - ասաց Զախարովան:
Նա նաեւ նշեց, որ եթե ամենաբարձր մակարդակով հանդիպումներ անցկացվեն՝ այդ մասին կհայտարարվի: