Բավ է պառակտվել
21-11-2014 13:11

«Ժառանգությունն» այլև երբեք չի բարձրացնի Արցախի ճանաչման հարցը

Ցավոք, առ այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը պատրաստ չեն Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պատրաստվի այդ ճանաչմանը: «Քանի դեռ Հայաստանում նոր իրավական կարգ, օրինական իշխանություն չկա, «Ժառանգություն» կուսակցությունը եւ ես անձնապես այդ հարցը երբեք չենք բարձրացնի», - ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:Նշենք, որ մյուս խորհրդարանական ուժերը բազմաթիվ անգամներ հայտարարել են ԼՂՀ-ի ճանաչման շուրջ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնության վաղաժամ լինելու մասին, քանի որ, ըստ նրանց, դա կհանգեցնի խաղաղ բանակցությունների վիժեցմանը: