Բավ է պառակտվել
16-02-2015 16:51

Ծառուկյանի դեմ սադրանքից հետո պետք է մտածել.Ռուբեն Հակոբյան

Նախորդ շաբաթ քաղաքական իրադարձություններն այնքան անսպասելի էին, որ ընդդիմության առաջիկա պլանների շուրջ պետք է մտածել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա վստահեցրել է, որ այսպես թե այնպես, գործողությունների ծրագիրը հրապարակվելու է փետրվարի 20-ին կայանալիք Եռյակի հանրահավաքում: «Դա չի նշանակում, որ մենք ծրագիր չունենք, պարզապես մենք պետք է դրան վերադառնանք այսքան անսպասելի իրադարձություններից հետո: Մենք չէինք սպասում նման սադրանքների իշխանությունների կողմից ոչ միայն ոչ իշխանական ուժերի եւ գագիկ Ծառուկյանի, այլեւ ընդհանրապես պետության նկատմամբ.,-ասել է Հակոբյանը: Նա չի համաձայնել ՀՀԿ-ական պատգամավոր Սեմվել Ֆարմանյանի հետ, ով հայտարարել է, թե ոչ մի ուժի չի հաջողվի փոխել գործող իշխանությանը: «Այդ կարծիքը կյանքի իրավունք ունի, բայց դա Սամվել Ֆարմանյանի կարծիքն է, ոչ ավելին: Մեր կարծիքը բոլորովին այլ է»,-ընդգծել է նա: