Բավ է պառակտվել
24-02-2015 14:09

Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ. «Ժառանգություն»

Հայաստանում ճգնաժամ է նկատվում ոչ միայն երկրի կառավարման, այլ նաև քաղաքական ոլորտում, որի մասին վկայում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով կուսակցության շուրջ ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որի իր թվով երկրորդ խոշորագույն խորհրդարանական ուժը կարող է ակնթարթորեն հեռացվել քաղաքական հարթակից: Հանկարծ պարզվեց, որ կուսակցության շուրջ 500 անդամ փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում, որ ԲՀԿ անդամների հյուրանոցներում հասարակաց տներ են բացվել: Ինչպես նշեց Հակոբյանը, ավելի ուշ՝ ԲՀԿ առաջնորդի և նախագահի հանդիպումից հետո, որը շատ ավելի նման էր գողական հանդիպման, որոշակի հաշտեցում է սկսել: Եվ արդեն հաշտեցումից հետո պարզվել է, որ այդ 500 մարդիկ իրականում «կայունության հզոր պաշտպաններ են», իսկ հյուրանոցում պարզապես «համարներում նվերներ բաժանող ձյունանուշիկներ էին»: Նա շեշտեց, որ նախագահի ելույթը հակասում էր Սահմանադրությանը, որում հստակ նշված է, թե ով իրավունք ունի և ով իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Պատգամավորը ցավով նշեց այն հանգամանքը, որ հանրապետականներից ոչ ոք չունի բավական համարձակություն նախագահին իր սխալները մատնանշելու համար: Հակոբյանի կարծիքով դրանով իսկ հանրապետականները կործանում են և նրան, և երկիրը: Նա նշեց, որ նախագահը հայտարարում է քաղաքականության մեջ գործարարների առկայության անընդունելիության մասին, սակայն անմիջապես ստեղծվում է հակակոռուպցիոն քաղաքականություն, որի մեջ ներառվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հայտարարեց, որ այդ պարզապես ինչ-որ կրկես է, և բավական է ծաղրել մարդկանց: «Հավաքվեք և ծաղրեք միմյանց»,- ասաց նա: