Բավ է պառակտվել
08-07-2016 14:04

ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ղարաբաղյան հարցը ընդգրկվելու է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ: Այս մասին գագաթաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մեր ասելիքն այն է, որ մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնությունից, նաև շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը»,- նշել է նա: Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: