Բավ է պառակտվել
01-10-2014 13:44

ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի

Անդերս Ֆոգ Ռասմուսենը լքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այսօրվանից նրան այդ պաշտոնում կփոխարինի Նորվեգիայի նախկին վարչապետ 55-ամյա Ենս Սթոլթենբերգը։ Նա այս պաշտոնին նշանակվել էր դեռևս մարտին, գրում է Вести-ն։ 
Ռասմուսենի լիազորություններն ավարտվել են սեպտեմբերի 30-ին։ Նախօրեին նա Twitter-ում գրել է. «Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին 5 տարվա ընթացքում աջակցության և վստահության համար։ Մենք շատ բաների ենք հասել»։ Նա նաև նշել է, որ լիազորությունները Սթոլթենբերգին հանձնելուց հետո ինքը վստահ է, որ «ուժեղ դաշինքը թողնում է ուժեղ ձեռքերում»։
Հինգ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Ռասմուսենը 2 առաջնահերթություն է ունեցել՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատերազմն Աֆղանստանում։ Եվ 2 ուղղություններն էլ մեծ հաջողություններ չեն ունեցել, գրում է աղբյուրը: