Բավ է պառակտվել
06-09-2014 11:35

ՆԱՏՕ-ն նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը կպաշտպանի

INTERFAX-ի տեղեկացմամբ՝ ուրբաթ օրն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում ասվում է, որ դաշինքը մտադիր է պաշտպանել նախկին միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքները: «Ուկրաինայում վերջին իրադարձություններն անհանգստություն են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մի շարք գործընկերների շրջանում: Դաշնակիցները կշարունակեն պաշտպանել գործընկերների անկախ ընտրության իրավունքը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում՝ արտաքին ճնշումից և հարկադրանքից ազատ ընտրություն»,- նշվում է փաստաթղթում: «ՆԱՏՕ-ն պահպանում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու պարտավորությունները»,- ասվում է տեքստում: Հռչակագրից հետևում է, որ ստեղծված պայմաններում ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Կովկասի հարավում և Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին միջազգային օրենսդրության հիման վրա: