Բավ է պառակտվել
29-10-2014 07:51

Նախագահ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Հորդանան

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: