Բավ է պառակտվել
03-10-2014 08:47

Հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահը կմեկնի Մինսկ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարեց, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, և շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը: «Նիստում քննարկվել են թե՛ ներքաղաքական , թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող, թե՛ ներկուսակցական հարցեր»,-նշեց Շարմազանովն ու հավելեց, որ անդրադարձ է եղել Նախագահի այցին Վատիկան, ԱՄՆ, ՄԱԿ-ի գագաթնաժողովում պարոն Նախագահի ելույթին, հանդիպումներին, այդ թվում՝ Հունաստանի Նախագահի հետ, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաև՝ քննարկել ենք Հանրապետական մեծամասնության աշխատանքը ԱԺ-ում: