Բավ է պառակտվել
07-11-2014 10:03

Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ

«Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն առաջին հայացքից է առնչվում Տիգրան Պետրոսյանին նվիրված գրոսմայստերական մրցաշարին, որի կազմակերպիչներից է Կարապետյանների «Տաշիր գրուպը» (ի դեպ, Կարեն Կարապետյանը թերևս այդ նպատակով չի մասնակցել ԳՄ վերջին նիստին)», -այս մասին գրում է «Հրապարակ»-ն ու շարունակում. «Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիևի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին՝ որդու մահվան առիթով: Ըստ լավատեղյակ աղբյուրների, Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել «մոսկվահպատակ» մեծահարուստ հայերի միջև՝ «հանուն Հայաստանի», իրականում՝ մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ԳՄ նիստից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահական պալատում ընդունել է Արա Աբրահամյանին, ով Հայաստան էր բերել կորեական հայտնի «Սամսունգ» ֆիրմայի տնօրենին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով»: