Բավ է պառակտվել
17-05-2014 14:40

ՀՀ վարչապետի որոշումով նախարարի երեք տեղակալ աշխատանքից ազատվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: