Բավ է պառակտվել
07-05-2016 14:00

Նազարբաև. Մենք «ուկրաինական սցենարի» կրկնություն թույլ չենք տա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախազգուշացրել է, որ տնտեսական իրադրության բարդացման դեպքում երկրում «ուկրաինական սցենարը» կրկնելու ցանկացած փորձ կկանխվի «ամենադաժան ձևով»: Այս մասին Նազարբաևը հայտարրել է մայիսի 5-ին՝Ղազախստանի կառավարության խորհրդակցության ժամանակ:

Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանում իրադրության ապակայունացման և 2014թ-ին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության սցենարների կիրառման փորձերը կանխվելու են:

«Այժմ բարդ ժամանակներ են: Ղազախստանցիները չեն ցանկանում ուկրաինական դեպքերի կրկնություն, ես դա գիտեմ, թող բոլորը լսեն սա: Նրանք, ովքեր ուզում են դա բերեն այստեղ, պետք է իմանան, որ մենք ձեռնարկելու ենք ամենախիտ միջոցները, և թող հետո չասեն, թե ես չեմ նախազգուշացրել: Սա նոր գլոբար իրականության պայմաններում ազգի գոյատևման հարց է:

Աշխարհը մեզ չի սպասելու: Այժմ պետությունը պետք է գործողությունների քարտեզ մշակի, որը հիմնականում հիմնված է լինելու սխալների վրա աշխատանքի վրա: Մինչմենք ցույցեր անենք, աշխարհը առաջ կգնա, իսկ մենք կմնանք պոչում»,-նշել է Նազարբաևն իր ելույթում: