Բավ է պառակտվել
08-08-2014 15:08

Ալիև-Սարգսյան հանդիպումն են քննարկել Պուտինն ու Նազարբաևը

Նախօրեին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային փոխգործակցության հարցերը, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում առկա ճգնաժամի մասին, ինչպես նաեւ տարբեր ձեւաչափերով, այդ թվում Մաքսային միության անդամների եւ Ուկրաինայի միջեւ հանդիպումների, կամ ԱՊՀ երկրների ղեկավարների արտահերթ նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահի հետ ուղիղ բանակցությունների անցկացման համար հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ: Բացի այդ, Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները քննարկել են Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը, որի նպատակը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է: