ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է որ Աստանայում Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր.
՛՛Ասում եք՝ ինչի՞ ձայն չհանեց, ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաեւին՛՛,-հարցադրեց Կարապետյանը:
՛՛Աստանայի հանդիպումից առաջ ես զգուշացրել էի, որ Նազարբաեւը իրեն լավ չի պահելու: Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է՛՛,-ասել է նա, համոզմունք հայտնելով, որ Նազարբաեւի արարքը հիմարություն էր, քանի որ իր մեջ քննարկման որեւէ նյութ չէր պարունակում:
Փոխարենը Արամ Կարապետյանի համար զարմանալի էր Պուտինի արձագանքը Նազարբաեւի հայտարարությանը, քանի որ Պուտինը գիտեր եւ կարող էր այդ սկանդալը թույլ չտար, բայց թույլ տվեց:
Բավ է պառակտվել