Բավ է պառակտվել
25-01-2023 15:51

Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն։

Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության կայքը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շարվաշիձեի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Նշվել է, որ Վրաստանն ու Հայաստանը բարեկամական սերտ կապեր և բարիդրացիական հարաբերություններ ունեն և ապագայում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել տարբեր ոլորտներում։

Գեորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգեւատրվել է «Փայլի» նախագահական շքանշանով: Հեղինակ է մենագրությունների եւ գիտական հոդվածների:

Նախկինում նա տարբեր պաշտոններ է զբղեցրել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնը։ 2004 թվականից մինչև 2013թ․ եղել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն: 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։