Բավ է պառակտվել
20-10-2022 17:30

Նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի նոր մաքսային կցորդ։ Պաշտոնը 4 ամիս թափուր էր

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀՀ դեսպանությանը կից նոր մաքսային կցորդ է նշանակվել Վահան Հակոբյանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում։ Նշվում է, որ Հակոբյանն այս պաշտոնը կզբաղեցնի երեք տարի։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին մաքսային կցորդ Արամ Թանանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022 թվականի հունիսի 17-ին։ Նա, մասնավորապես, զբաղվում էր ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետում հայ տնտեսվարող սուբյեկտների առջև ծառացած խնդիրներով։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի (նստավայրը՝ Վլադիկավկազ) պաշտոն ստեղծելու որոշումը կայացվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Մաքսային կցորդը նշանակվում է կառավարության կողմից երեք տարի ժամկետով՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։