Բավ է պառակտվել
21-01-2019 14:22

Նշանակվել են Հայաստանի կառավարության 12 նոր նախարարները

Հիմք ընդունելով վարչապետ նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ստորագրել է 12 նախարարների նշանակման հրամանագրերը։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի, Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության, Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածաշրջանային կառավարման և զարգացման, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար։

Բոլոր նորանշանակ նախարարները, բացի Զարուհի Բաթոյանից, հանդիսանում էին նախարարների պաշտոնակատարներ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականից հետո։ Բաթոյանը աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր։

Ավելի վաղ նշանակվել են երկու փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը։

Հունվարի 17-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն մտափոխվել կրճատել նախարարությունների թիվը, սակայն քանի դեռ քննարկումներ են ընթանում՝ կնշանակվի նախարարների երկու երրորդը։