Բավ է պառակտվել
09-10-2018 12:10

Հրապարակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում Փաշինյանին սատարող պատգամավորների ցուցակը

Հրապարակվել է այն պատգամավորների ցուցակը, ովքեր միացել են Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու նախաձեռնությանը։ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության և Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող փաստաթուղթը ստորագրած պատգամավորների անունները։

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի ևւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,- ասվում է 14 պատգամավորի կողմից ստորագրված փաստաթղթում:
Պատգամավորների ցուցակում են Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Իշխան Զաքարյանը։
Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի լուծարումը կանխող օրինագծի ընդունումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոց է հանել ժողովրդին և հանրահավաքի ժամանակ հայտարարել “Բարգավաճ Հայաստան” (ԲՀԿ) և ՀՅԴաշնակցություն կուսակցությունների անդամ նախարարներին պաշտոնից ազատելու, ինչպես նաև այդ հրամանագրերի դե-յուրե ուժի մեջ մտնելուց հետո հրաժարական տալու իր մտադրության մասին։
Նախօրեին ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Փաշինյանը ստորագրել են հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, համաձայն որի կուսակցությունը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։ ՀՅԴաշնակցությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախորդ օրը ներկայացրել են արտահերթ ընտրությունների քննարկումներին իրենց մասնակցության մի շարք պայմաններ։