Բավ է պառակտվել
29-12-2022 17:17

Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին․ չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը։

«Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այլ պետությունների հետ։ Մենք պարբերաբար տարածաշրջանում գործընկերներին բերում ենք այն թեզը, որ նման փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Անդրկովկասում ուժերի ստեղծված հավասարակշռությունը։ Դա վերաբերում է նաև այս իրավիճակին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ ունեն մինչև 2025 թվականին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի զինված ուժերի մակարդակին հասցնել։

Նա նշել էր, որ նշված ժամկետին Ադրբեջանի զինված ուժերը պետք է համապատասխանեն թուրքական բանակի բոլոր պահանջներին և չափանիշներին:

Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողություններով խոչընդոտում է խաղաղ գործընթացի վերսկսումը. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքները համակարգվում են Թուրքիայից․ Հայաստանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ)
Ադրբեջանը կարող է հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո՝ զուգահեռաբար փնտրելով բարենպաստ պահ նոր ռազմական օպերացիայի համար. Եվսեև
Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է (լուսանկար)
Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն TANAP գազատարի թողունակության մեծացման ուղղությամբ աշխատանքները