Բավ է պառակտվել
24-06-2019 23:13

«Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, և որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է»․Շարմազանով

Երբ ՍԴ դատավորը վեր է կենում ու իրեն ինքնահռչակում ՍԴ նախագահ  եւ դա տեղի է ունենում իշխանության լուռ հաաձայնությամբ՝ դա քաղաքական սամազվանեցություն է: Այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության մասին:
«Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարությանը՝ թե ԼՂ բանակցային գործընթացների մասին ինքն է առաջինը տեղեկացրել Արցախի իշխանություններին.
«Բակո Սահակյանն անմիջապես ասաց, որ ՀՀ իշխանություններին միշտ էլ տեղեկացրել են: Կարճ ասած, Բակո Սահակյանն ասաց՝ Նիկոլ ջան, դու սուտ ես խոսում: Լավ, եթե տեղյակ չեն եղել, ՄԽ համանախագահները, որ գնում են Արցախ, ի՞նչ են քննարկում, եղանակի տեսությո՞ւնը»:
Շարմազանովն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անձնական խնդիրները պետական խնդիրներից  չի կարողանում տարբերակել. «Ինչա Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել էին դատարան Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն անելու եւ ողջագուրվելու, մարդը նյարդայնացավ, մի քանի օր հետո հայտարարեց, որ Արցախի իշխանությունները իր պարի ընկերներն են: Դա ինչ խոսելու ձեւ ա, քուչի բազար ա: Ավելի լավ ա պարի ընկեր լինեն, քան լիֆտի ընկեր: Բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա, որ կիրթ ու նորմալ էիր համարում: Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը՝ մենք իրար սիրել պարտավոր չենք, բայց իրար հանդուրժել եւ հարգել պարտավոր ենք: Փաշինյանին ասեք պարապ ժամանակ խորոված մի կեր, այլ մեր մեծերին կարդա»:

 

Արմինե Գևորգյան