Հայաստանում կրկին ներքաղաքական ճգնաժամ է հասունանում։ “Թավշյա հեղափոխության” արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հրաժարական տալ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու համար։ Նախկին իշխանական՝ Հայաստանի Հնարապետական կուսակցությունը, որը մինչ օրս մեծամասնություն է կազմում խորհրդարանում, վերջին ուժերն է գործադրում խորհրդարանը պահպանելու համար։ Այս անգամ ՀՀԿ-ին են միացել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն ի դեմս “Ծառուկյան” դաշինքի և ՀՅԴաշնակցությունը, որոնք սատարել էին Փաշինյանին հեղափոխության օրերին։ ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները կողմ են քվեարկել Ազգային ժողովի “ Կանոնակարգի մասին” օրենքում ՀՀԿ նախաձեռնած փոփոխությունների օրինագծին, ինչն առաջացրել է հանրության կտրուկ արձագանքը։ Համաձայն ընդունված փոփոխությունների՝ քվորումի բացակայության կամ այլ խոչընդոտող հանամանքների հետևանքով խորհրադարանի նիստն անցկացնելու անհնարինության դեպքում, այն կարող է ընդհատվել և ավելի ավելի ուշ շարունակվել։ Օրինագծի հակառակորդների կարծիքով այն կօգնի խուսափել խորհրդարանի լուծարումից․պատգամավորները կարող են ձգձգել նիստը և կանխել այն իրավիճակը, որը ՝ համաձայն օրենքի, հնարվորություն է ընձեռնում լուծարել խորհրդարանը։ Փաշինյանը անվանել է օրինագիծը դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ, որի նպատակը հակահեղափոխություն իրականացնելն է։ Հանրապետական կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստանն” ու ՀՅԴաշնակցությունը հայտարարել են, որ դեմ չեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց ոչ վաղ, քան գալիք տարվա մայիսին։ Փաշինյանն իր հերթին պնդում է, որ ընտրոթյունները պետք է տեղի ունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումների մասին Gsher. News-ին տրված հարցազրույցում պատմել է քաղաքագետ Արմեն Բադալյանը։
- Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանացորված Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը և որքանո՞վ է այն ճիշտ։
- Փաշինյանի որոշումը միանշանակ ճիշտ է և տրամաբանական, և պայմանավորված է Հայաստանում հեղափոխությունն ավարտելու անհրաժեշտությամբ։ Երևանում հեղափոխությունն ավարտվել է սեպտեմբերի 23-ին (Երևանում ավագանու ընտրությունների օրը․խմբ.), իսկ ամբողջ Հայաստանում այն կավարտվի խորհրդարանական ըմտրություններով։ Բացի այդ, քաղաքական ուժերը նպատակավրեպ են օգտագործել ապրիլյան իրադարձություններից հետո նոր իրավիճակին հարմարվելու, համարժեք քաղաքականություն վարելու, սեփական իմիջը բարելավելու, մրցունակ դառնալու համար ստացած ժամանակը։ Այդ պատճառով, անիմաստ է ավելի ուշ ժամկետի հետաձգել արտահերթ ընտրությունները։ Խորհրդարանում ոչ ադեկվատ ուժերի առկայությունը վտանգ է ներկայացնում հանրության համար, որի ապացույցին մենք ականատես եղանք երկու օր առաջ։
- Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրականալի Փաշինյանի՝ հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագիրը։ Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ վարչապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ խորհրդարանական երեք ուժերը հայտնել են, որ դեռևս չեն որոշել՝ կներկայացնեն, թե ոչ վարչապետի իրենց թեկնածուներին։
- Փաշինյանի ծրագիրն իրական է։ Համաձայն Սահմանադրության, նա հրաժարական է տալիս, որից հետո, երկու անգամ կառավարության ղեկավար չընտրելու դեպքում՝ խորհրդարանը լուծարվում է։ Կարևոր չէ, նրանք կառաջադրեն թեկնածուներ, թե՝ ոչ։ Պատգամավորները պարզապես չեն կարողանա մուտք գործել խորհրդարան քվեարկելու համար։
- Ինչու՞ ավելի վաղ Փաշինյանին սատարած “Բարգավաճ Հայաստանը” և ՀՅԴաշնակցությունը հետևեցին ՀՀԿ-ին և կողմ քվեարկեցին Ազգային ժողովի “Կանոնակարգի մասին” վիճհարույց օրինագծին։
- Սեպտեմբերի 23-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նրանք դասեր չեն քաղել հեղափոխական իրադարձություններից։ Իրենց կերպարը՝ իմիջը բարելավելուն ուղղված ճիշտ քաղաքականություն վարելու փոխարեն նրանք այլ ճանապարհով գնացին։ Նրանց թվում է, որ ընտրությունների ժամկետը հետաձգելով՝ հնարավություն կունենան խորհրդարան մտնել։ Նրանք կարծում են, որ այսպես, թե այնպես, ժամանակի ընթացքում Փաշինյանի վարկանիշը կընկնի։ Այսինք, նրանք ցանկանում են իրենց վրա աշխատելու փոխարեն՝ շահ ունենալ ուրիշների սխալներից։ Ավագանու ընտրությունների ժամանակ այս կուսակցությունների արդյունքներն ամոթալի էին, նրանք հասկացան, որ մեկ-երկու ամսում հրաշք տեղի չի ունենա, հետևաբար փորձում են հետաձգել ընտրությունները մինչև հաջորդ տարվա մայիս։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ոչ մի օրենք չի կարող ընդհատել պատմության ընթացքը։
- Որքա՞ն ձայն կհավաքեն այդ կուսակցությունները դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում։
- Լինի այս տարվա դեկտեմբեր, թե հաջորդ տարվա մայիս՝ Հանրապետական կուսակցությունը խորհրդարան չի անցնի, քանի որ վերածվել է ոչ ադեկվատ քաղաքական ուժի։ Եթե նախկինում կարելի էր ակնկալել, որ ՀՅԴաշնակցությունը կհաղթահարի անցողիկ շեմը, ապա այսօր այդ կուսակցությունը նույնացվում է ՀՀԿ-ի հետ, ուստի չունի հնարավորություն։ “Բարգավաճ Հայաստանը” դեռևս կարող է աշխատել իր իմիջի վրա և պայքարել ընտրություններին, սակայն այժմ պարզ է, որ նրանք կհավաքեն քիչ ձայն, եթե ընդհանրապես հաղթահարեն անցողիկ շեմը։
- Ըստ Ձեզ, ինչու՞ “Բարգավաճ Հայաստանը” նման ռիսկի դիմեց և միավորվեց ՀՀԿ-ի հետ ընդդեմ Փաշինյանի, չէ որ Գագիկ Ծառուկյանը, ով բացի ԲՀԿ առաջնորդ լինելուց նաև խոշոր գործարար է, կորցնելու շատ բան ունի։
- Ծառուկյանը գիտի, որ նա կորցնելու ոչիչն չունի, քանի որ այս ժամանակահատվածում Փաշինյանը ոչ մեկի բիզնեսը չի վտանգել, ոչ-ոք չի կորցրել իր բիզնեսը հեղափոխության արդյունքում։ Այսօր պատգամավորներից շատերը գործարար են։
- Խորհրդարանական կուսակցություններն այսօր պնդում են, որ ընտրություններն անցկացնելու համար անհրաժեշտ է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, քաղաքական ուժերին նախապատրաստվել է պետք։ Ի՞նչ կասեք այս առումով։
- Ընտրանկան օրենսգրքում փոփոխություններ կարելի է կատարել մեկ շաբաթում, քվեարկել և ուղարկել նախահագի հաստատման։ Սա սոսկ արդարացումներ են ընտրությունները մինչև մայիս հետաձգելու համար, սակայն, կարծում եմ, Փաշինյանը կհասնի իր նպատակին և ընտրությունները կանցնեն մինչև տարվա վերջ։