Բավ է պառակտվել
26-12-2022 11:48

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարները դեկտեմբերի 26-27-ը կհավաքվեն Սանկտ Պետերբուրգում՝ Ամանորի ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հանդիպումը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ԱՊՀ-ում համագործակցության ընդլայնման հարցեր, կամփոփեն անցնող տարվա հիմնական արդյունքները և կարծիքներ կփոխանակեն գործնական համագործակցության առաջնահերթ ոլորտների շուրջ։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման հնարավորությունը, նշել է, որ միջոցառման շրջանակում նրանք «զրուցելու հնարավորություն կունենան»։

ԱՊՀ-ի նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նույնպես անցկացվել է Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի ղեկավարի ծննդյան օրը։ Դրանից հետո հոկտեմբերի 14-ին Աստանայում կայացել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում, մասնավորապես, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցության ծրագիրը, կոռուպցիայի դեմ պայքարի համաձայնագիրը, ՀԱՊԿ-ում Համագործակցության դիտորդի կարգավիճակ ստանալու մասին որոշումները, ռուսաց լեզվի աջակցության և խթանման միջազգային կազմակերպության ստեղծումը։

Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում անվանական շնորհավորանքով մատանի է նվեր ստացել
Երևան - Բաքու - Անկարա երկխոսություն. ռուս քաղաքագետի կարծիքը, վիճելի հարցերի շուրջ և ի՞նչն է խանգարում Փաշինյանին
Երևանը Բաքվի հետ չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման շուրջ. արտգործնախարար
Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի վտանգը կա. Միրզոյան
Բլինքենը վճռական է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում․ Պետդեպ