Բավ է պառակտվել
23-06-2020 19:50

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը վեր կենալ ու ասել՝ էլ դատավոր չես»․Ֆելիքս Թոխյան

Սահմանադրությամբ կան սյուբեկտներ, որոնք խորհդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել ՍԴ-ում։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն ընդգծեց, որ նախագծի վերաբերյալ դատավորը չի կարող կարծիք հայտնել կամ հայտնելու դեպքում չի կարող մասնակցել այդ գործի հնարավոր քննությանը։
Դիտարկմանը, որ եթե նախագիծն ուժի մեջ մտնի, կդադարի նաև Թոխյանի գործունեությունը, դատավորն ասաց․«Եկեք տարանջատենք երկու բան. ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ Ազգային ժողովի ընտրությամբ։ Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ:
Թոխյանի խոսքով՝ ՍԴ դատավորների համար պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորը մինչև 70 տարեկան պետք է աշխատեին։
«2005 թվին ժողովուրդս հաստատել ա, կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել։ Թե ինչի ա պառլամետը ժողովրդի ասածն ուզում վերափոխել, դա իրենց հարցրեք։ Մենք ունենք օրինական ակնկալիքներ։ 97 թվականին, որ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ։ Այսօր ցանկացած դատավոր, որ նշանակվում է պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ եթե իրեն օրինապաշտ է պահում, չի խախտում օրենք, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի իքս տարի, որն իրեն թույլատրվել է, աշխատի։ Ուզում եմ մի հատ խորհուրդ տալ։ Էս վիճակը մոտավորապես եղել է նաև Հունգարիայում, բացեք Եվրադատարանի հայտնի որոշումը՝ Բական ընդդեմ Հունգարիայի ու կտեսնեք, թե էս հարցի լուծումը ոնց է տվել Եվրադատարանը։ Չի կարելի իրիկունը քնել, առավոտը վեր կենալ ու ասել՝ էլ դատավոր չես»։
Վերջինս խոսքով սկզբում իրենց առաջարկեցին կամավոր գնալ թոշակի, բայց իրենք ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին։ Դրանից որոշ ժամանակ անց եղավ ամենաճիշտ որոշումը․ սահմանադրության փոփոխության վերաբերյալ անցկացնել հանրաքվե։
«Հանրաքվե նշանակվել էր ապրիլի 5-ին։ Այն ժամանակ կորոնավիրուսային իրավիճակն այսպիսին չէր և հանրաքվե հնարավոր էր անցկացնել։ Մեր հարազատ Արցախում անցկացրեցին նախագահական ընտրություններ, այն էլ` երկու փուլով»,-ասաց Թոխյանը։
ՍԴ անդամը նկատում է, որ Այսօր պետք է 1/ 3-րդ լինի ընդդիմություն, այսօր 1/3-րդ էլ չունեն. կուսակցությունները չունեն այդ թիվը, պետք է միավորվեն դառնան 27 հոգի որ գան ՍԴ։
«Ոչ մեկը կառչած չէ աթոռից, երեք բուհից աշխատելու առաջարկ ունեմ։ Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ։ Վենետիկցիներն ասել են՝ 12 տարի եք ուզում, եղավ, անցումային շրջան տուր այդ մարդկանց։ Այն մասը, որն իրենց պետք է, ընդունել են, որ մասն իրենց ձեռնտու չէ, ասում են»,- ասաց ՍԴ անդամը։

 

 

 

Արմինե Գևորգյան