Չի կարելի բանակցել, երբ քո վրա կրակում են, հայտարարեց հասարակական–քաղաքական գործիչ, «5156» շարժման ակտիվիստ Ավետիք Չալաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
Նրա խոսքով, հայկական կողմի պայման կարող է դառնալ այն, որ պահանջեք, որպեսզի Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը։ Միայն դրանից հետո պաշտոնական Երևանը կարող է Բաքվի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և անիմաստ է բանակցել նման պայմաններում։ Նույնիսկ եթե ռեժիմ պահպանվեր, բանակցություններ վարելն ամեն դեպքում կլիներ անիմաստ», – նշեց Չալաբյանը։
Նա նշեց, որ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում տրամաբանական չէ պայմանավորվել։
«Նման սպառնալիքի առկայության դեպքում անհնար է պատկերացնել արդար խաղաղության ձեռք բերում», – ընդգծեց Չալաբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ նման պայմաններում ստորագրված ոչ մի խաղաղության պայմանագիր տրամաբանական չէ և չի երաշխավորում իրական խաղաղություն։ Այս կապակցությամբ Չալաբյանը կոչ արեց կողմերին փոխադարձ զիջումների։
Տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկվել են չորեքշաբթի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում։