Բավ է պառակտվել
03-03-2015 13:05

Պորոշենկոն Նեմցովին պարգեւատրել է Ազատության շքանշանով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազատության շքանշանով է պարգեւատրել սպանված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն ընդգծել է, որ ուկրաինացիների հիշողության մեջ Նեմցովը կապրի որպես մարդ, որի համար ազատությունը ունիվերսալ արժեք էր, որը չէր ճանաչում պետական սահմաններ: «Մեզ համար Բորիսը միշտ կմնա որպես ռուս մեծ հայրենասեր եւ Ուկրաինայի ընկեր: Նա իր կյանքով ապացուցեց, որ դա հնարավոր է համատեղել, միայն ցանկություն է պետք»,- նշել է Պորոշենկոն: Պորոշենկոն ընդգծել է, որ Նեմցովը պայքարում էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի ազատության համար, քանի որ հասկանում էր, որ առանց ազատ Ուկրաինայի չի կարող լինել նաեւ ազատ Ռուսաստան: