Բավ է պառակտվել
18-09-2022 11:41

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում երկօրյա այցով գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի այցելել է Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Նրան ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱՄՆ Կոնգրեսի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Այնուհետև Փելոսին և մյուս կոնգրեսականները այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: