Բավ է պառակտվել
15-12-2022 12:40

Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար. Զախարովան՝ Արցախի շրջափակման մասին

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լաչինի միջանցքի շրջափակումն, անընդունելի է անվանել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը։

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկայում տրանսպորտային կապերի լիարժեք վերականգնմանը», - ասել է Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելով կողմերը (Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը) պատասխանատվություն են ստանձնել, որոնց պետք է խստորեն հետևեն։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահների դեմ ադրբեջանական սադրանքներին․ արդեն չորրորդ օրն է, ինչ Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում պարբերաբար վիճաբանություններ են ծագում այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպանների» և ռուս խաղաղապահների միջև։
«Ստիպված ենք առանձին մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները և սադրիչ գործողություններ։ Անկախ նրանից, թե ում կողմից են արվում, դրանք անթույլատրելի են և հակաարդյունավետ: Ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», - ընդգծել է Զախարովան:

Արցախի 120 հազարանոց բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է Ադրբեջանի շրջափակման պատճառով. Հայաստանի ԱԳՆ
Բնակչության 90%-ն անընդունելի է համարում արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակը
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 190 մլն դոլարի վնաս. ՄԻՊ-ի զեկույց
«Կարտոֆիլը շքեղություն է». CNN-ը պատմում է, թե ինչպես են սպառվում կենսական պաշարները՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Արցախը շրջափակելու պատճառով