Բավ է պառակտվել
20-12-2019 15:42

Ներդողներ չկան, իսկ կառավարությունը չի էլ վերլուծում իրավիճակը

 

«2019 թվականի առաջին կիսամյակի ներդրումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է շուրջ 5 անգամ։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումների հոսք ուղղակի չկա», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է մամուլի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

Խոսրով Հարությունյանը մտահոգիչ է համարել այն, որ կառավարությունը չի փորձում վերլուծել՝ թե ինչն է դրա պատճառը։ Փոխարենը, փորձում է ամեն կերպ իրավիճակը քողարկել։

«Այսօր միլիոնավոր պոտենցիալ ներդրողներ կան, որոնք քարտեզի վրա Հայաստանի տեղն անգամ չգիտեն։ Մեր դեսպաններն այսօր ներդրողներով չեն զբաղվում, նրանք այդպիսի հանձնարարություն էլ չեն ստանում։ Նույնիսկ սփյուռքահայերը Հայաստանում ներդրում չեն անում», - ասաց նա։

Սակայն Խոսրով Հարությունյանը հանուն արդարության ասում է, որ տնտեսական ցուցանիշների մեջ կան որոշակի հակասություններ։ «Օրինակ՝ մենք ունենք մոտավորապես 8 տոկոս արդունաբերության, 15 տոկոս՝ ծառայությունների աճ, բայց դրա հետ մեկտեղ՝ էլկտրաէներգիայի ծավալների նվազում։ Ինչպե՞ս կարող է տնտեսությունն աճի, իսկ էլեկտրաէներգիայի ծավալները նվազեն», - ասաց բանախոսը։
Խոսրով Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարվա համար ՀՆԱ-ի աճը նախատեսված է ընդամենը 4.9 տոկոս՝ ավելի ցածր, քան նախորդ տարիներին։

Անդրադարձ կատարվեց նաև ՍԴ –ի բարեփոխումներին․ Ըստ նրա եթե բարեփոխումների արդյունքում դատավորների անկախությունը պետք է էապես խաթարվի, ուրեմն դա բարեփոխում չէ։

«Ասում են՝ ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի բավարարում։ Բայց դա այդպես չէ։ Սա գոնե ցույց տվեցին վերջին հարցումները։ Ասում են՝ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Դա պետք է հիմնավորել։ Արդյոք ՍԴ-ն այսօր ունակ չէ կատարել իր առջև դրված խնդիրները։ Իհարկե, ունակ է։ Ճգնաժամ կլիներ, եթե ՍԴ-ն որոշումներ չկարողանար կայացնել։ Հիմա ճգնաժամ չկա, մինչդեռ ուզում են ամբողջ կազմը փոխել։ Այն, ինչ հիմա է կատարվում, ոչ այլ ինչ է, քան հանրային կաշառքի առաջարկ։ Արդյուք նրանք կդիմամ ճնշումներին։ ասում է Խոսրով Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ –ը առաջին ընթերցմամբ ընդունեց մի նախագիծ՝ ըստ որի Սահմանադրական դատարանի դատավորը այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։

Հարությունյանը խոսեց նաև արցախյան խնդրի մասին, ասաց որ Արցախյան հակամարտությունը պատերազմի միոջոցով լուծելու ցանկությունն Ադրբեջանի մոտ պետք է իսպառ վերանա։

«Դա հնարավոր է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով, որոնցում նշված է, որ ամբողջ շփման գծի երկայնքով պետք է տեղադրվեն սադրանքի իրական պատասխանատուներին հայտնաբերող մեխանիզմներ»,–ասաց բանախոսը։

Ինչ վերաբերում է Բրատիսլավայում տեղի ունեցած վերջին հանդիպմանը, ապա Հարությունյանը կարծում է, որ կան անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ, և Բրատիսլավան պետք է հնարավորություն տա՝ դրանք իրականություն դարձնելու։

 

Արմինե Գևորգյան