Բավ է պառակտվել
27-01-2015 11:58

Իրավիճակը սահմանին չի պահանջում ՀԱՊԿ-ի միջամտությունը. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անհրաժեշտ չի համարում ՀԱՊԿ-ի անհապաղ միջամտությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին Ադրբեջանի հրահրումների պատճառով ստեղծված լարվածության կապակցությամբ: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նա հայտարարել է, որ նման անհրաժեշտություն չկա: Հստակեցնելով ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու մեխանիզմը, նախարարը նշել է, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում այն քննարկվում է Անվտանգության խորհրդում, որը և խորհուրդ է տալիս՝ դիմել ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ: «Չեմ կարծում, որ վերջին դեպքերը պահանջում են ՀԱՊԿ-ի միջամտություն», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հայկական բանակն ապացուցել է իր մարտունակությունը: «Բանակը պատվով է կատարում երկրի անվտանգության ապահովման ոլորտում իր խնդիրները», - եզրափակել է Սեյրան Օհանյանը: