Բավ է պառակտվել
09-10-2023 19:39

Մենք ստիպված ենք մտնել Գազա․ Նեթանյահուն՝ Բայդենին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ ՑԱԽԱԼԸ-ը ստիպված է մտնել Գազա։ Այս մասին տեղեկությունը տարածում են լրատվամիջոցները։
Պնդումներ կան, որ Նեթանյահուն, խոսելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացման անհրաժեշտության մասին, Բայդենին ասել է հետևյալը. «Իսրայելը ստիպված կլինի մտնել Գազա»։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախօրեին նրանք հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հերթական անգամ աջակցություն է հայտնել Իսրայելին։