Բավ է պառակտվել
29-05-2021 11:52

Անճշտություններ ցուցակներում․ ԿԸՀ-ն 48 ժամ է տվել քաղաքական ուժերին բացթողումները վերացնելու համար

ԿԸՀ դիմած քաղաքական ուժերի գրեթե կեսի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության և Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքի ցուցակներում առկա են բացթողումներ։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացթողումներ է նկատել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտեր ներկայացրած կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերում և 48 ժամ ժամանակ է տվել ուղղումներ անելու համար: Նման որոշում է կայացվել ԿԸՀ արտահերթ նիստում։

Բացթողումներ են արձանագրվել «Արդար Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ Հայաստան», «Հանրապետություն», կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայոց Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու որոշում», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Միասնական Հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Հայաստանի եվրոպական կուսակցություն, «Զարթոնք» կուսակցությունների ցուցակներում։

Անճշտություններ են գրանցվել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի և «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցաակներում։