Բավ է պառակտվել
06-12-2023 15:36

ՀԱՊԿ վեհաժողովին ՀՀ-ի բացակայությունը չի ազդի կազմակերպության ՀՕՊ-ի մասին որոշման վրա․ ՌԴ փոխարտգործնախարար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշման ընդունման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մասնակցությանը նրանց ֆիզիկապես ներկա չգտնվելն այնքան էլ չի արգելակում այլ անդամ երկրների համաձայնեցման գործընթացները, <…> այս կոլեկտիվ փաստաթղթերի ընդունումը, որոնց նրանք <…> շատ դեպքերում միանում են»,- ասել է նա, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի՞ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին։

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա՝ չնայած կազմակերպության հասցեին հնչող քննադատություններին. Փոխնախարար
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.