Բավ է պառակտվել
23-11-2015 11:01

Կասկած չունեմ, որ քվեարկության արդյունքները կեղծվելու են. Ա. Մելիքյան

Gisher.news-ի խնդրանքվ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անրադարձավ Սահմանադրական բարեփոխումներին և գորոծող ու նոր Սահմանադրության առանձնահատկություննրեին. «Առանձին տարբերությունների կամ լավ ու վատ կողմերի քննարկումն այժմ անիմաստ է, քանի որ կա մեկ առանցքային խնդիր՝ նախատեսվում է փոխվում է ՀՀ կառավարման կարգը և երկրի բարձրագույն պաշտոնյային վերապահված անհատական, հասցեական պատասխանատվությունը պետության ճակատագրի նկատմամբ փոխարինվելու է անդեմ կուսակցական ոհմակի ամենաթողությամբ»,- ասաց քաղաքական գործիչը: Արման Մելիքյանի համոզմամբ՝ դա բխում է իշխող քաղաքական վերնախավի որակական հատկանիշներից՝ մարդիկ ուզում են երաշխավորած բարեկեցիկ ապագա ունենալ, սակայն պետական կառավարման համակարգի ավելի քան հնարավոր տապալումների համար անձնական պատասխանատվություն չկրեն: Խոսելով հնարավոր արդյունքներից, ԼՂՀ նախկին արտգործնախարաը վստահությւոն հայտնեց. «Կասկած չունեմ,, որ եթե մի ինչ-որ առայժմ անհայտ պատճառով իշխանությունները չչեղարկեն հանրաքվե անցկացնելու իրենց որոշումը, ապա քվեարկության արդյունքները կեղծվելու են»:

Տաթև Առաքելյան