Բավ է պառակտվել
21-01-2023 18:36

Նիդեռլանդները հորդորում են ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար

Նիդեռլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) Facebook-ում հրապարակել է փաստաթղթի տեքստը, որում խորհրդարանականները հայցում են Նիդեռլանդների կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է, ինչի հետևանքով վատանում է բնակչության հումանիտար վիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը, միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության պայմանները։

Այդ կապակցությամբ ֆեդերացիան կոչ է անում միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։

FAON-ը նշում է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը և հիշեցնում, որ ԵՄ-ն հույս ուներ շուտով հասնել խաղաղության հաստատմանը:

Ադրբեջանը որոշել է օրվա ընթացքում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Արցախի պետնախարար
Բլինկենը հորդորել է Ալիևին ապաշրջափակել Լաչինի միջանցքն առևտրային փոխադրումների համար
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծումն ընթանում է ծանր պայմաններում
Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ ապաշրջափակվի. Հայաստանում ՌԴ դեսպան
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House-ը կոչ է անում ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը