Բավ է պառակտվել
28-08-2018 09:00

Նիլոլ Փաշինյանն ու Արա Բալոյանը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը

Ազգային ժողովի խոսնակի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել նրա և Նիկոլ Փաշինյանի միջև։
Նման հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ պաշտոնում իր լինելու 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ժամանակ արված վարչապետի հայտարարությամբ և դրա կապակցությամբ խոսնակի մեկնաբանությամբ։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ը՝ հանրահավաքի ժամանակ Նիլոլ Փաշինյանը զգուշացրել էր, որ եթե դատավորները շարունակեն նախկին իշխանություններից հեռախոսազանգեր ստանալ և կատարել նրանց հրահանգներն, ապա, հնարավոր է անցումնային արդարադատության ներդրումը։ Վարչապետը նաև խոսել էր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք հնարավոր կդարձնեն խորհրդարանի ինքնալուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը։

Հանդիպման արդյունքների մասին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանն ու Բաբլոյանը համաձայնել են, որ Հայաստանում դատական համակարգը չի սպառել իր բոլոր հնարավորությունները, սակայն եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը համարեն, որ առկա է “անցումնային արդարադատության” անհրաժեշտությունը՝ դա պետք է կատարվի Սահմանադրության մեջ և օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով, միաժամանակ՝ չվնասելով արդարադատությանը։
Սահմանադրական փոփոխությունների միջոցով արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում հանրաքվեի ինստիտուտը կարող է ամենաժողովրդավարականը լինել, քանի որ փոփոխության ենթակա սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեի միջոցով։ Այնուհանդերձ այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային և քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Նման հնարավորությունները սպառված չեն ո՝չ խորհրդարանում, ո՝չ էլ հանրայինն լայն շրջանակներում”, - ասվում է հայտարարության մեջ։

Իր հերթին նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է այս հանդիպումը և դրականորեն գնահատել հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանրապետության նախագահն ակնկալում է, որ երկրի բոլոր քաղաքական ուժերը կառաջնորդվեն ազգային անվտանգության, երկրի կայուն, առանց ցնցումների զարգացման գերակա շահերով։ Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ “խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները”։