Բավ է պառակտվել
06-01-2021 12:39

Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից։

Մանե Գևորգյանը նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։ Գևորգյանը չմեկնաբանեց կորոնավիրուսի թեստ հանձնելու և վարչապետի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը: