Բավ է պառակտվել
23-09-2018 11:11

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ացով մեկնել է Նյու-Յորք, այնուհետև կայցելի Դուշանբե

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկելուց հետո հայտարարել է, որ մեկնում է Նյու-Յորք, իսկ այնուհետև Դուշանբե կայցելի։

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ մի քանի օրով հետաձգել է իր այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար։
“Այսօր ես աշխատանքային այցով մեկնում եմ Ամերիկայի Միացյալ նահանգներ, որտեղ մասնակցելու եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Նյու-Յորքից հետո մեկնելու եմ Դուշանբե, որտեղ կմասնակցեմ ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Շաբաթվա վերջում Երևան կվերադառնամ”, - ասել է Փաշինյանն իր ֆեսբուքյան էջից ուղիղ միացման ժամանակ։

ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 28-ին Դուշանբեում։