Բավ է պառակտվել
20-10-2014 14:16

«Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով ԱԺ լսումներ կազմակերպելու առաջարկ է անում Նիկոլ Փաշինյանը

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ թվարկելով Շանթ Հարությունյանի և գործով անազատության դատապարտված բոլոր մյուս 11 անձանց անունները, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկեց հրատապ խորհրդարանական լսումներ կազմակերպել քաղբանտարկյալները Հայաստանում թեմայով: «Որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորելու տեսակետները, թե ինչու ենք մենք այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչու ոմանք նրանց քաղբանտարկյալ չեն համարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող ուղղակի մնալ հայտարարությունների դաշտում և պետք են շատ կոնկրետ գործողություններ:
«Մանավանդ, որ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանություններից կողմից ստանում են բարձագույն պաշտոններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Էլինար Վարդանյանը, ի պատասխան, հայտարարեց, որ առաջարկը միանշանակ ընդունելի և խոստացավ առաջիկայում կազմակերպել դրանք: