Բավ է պառակտվել
16-11-2015 12:57

Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հայկական պատվիրակության փոխարեն ԵԽԽՎ ձկնկիթ ուղարկել

Հայաստանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում է դիտարկել,  հայկական պատվիրակության փոխարեն ԵԽԽՎ ձկնկիթ ուղարկելու հարցը: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ քաղաքական հարցերի  հանձնաժողովի կողմից   «Լեռնային Ղարաբաղում և  Ադրբեջանի այլ գրավված տարածքներում բռնության աճի» նախագծի մասին բանաձևի ընդունմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամենևին կոչ  չի անում «վհուկների որս» սկսել, բայց և վստահ է, որ հասարակությունը եւ Ազգային ժողովը իրավունք ունի այս կառույցում հայկական պատվիրակության գործունեության մասին օբյեկտիվ գնահատական ստանալ, ինչպես նաև տեղեկանալ այս հարցում ԱԳ նախարարության և  հայկական պատվիրակության համագործակցության առկայության մասին: «Ամենասարսափելին այն է, որ մենք ամեն անգամ մեր դիվանագիտական ձախողումները վերագրում ենք այսպես կոչված Ադրբեջանի «ձկինկիթայնին դիվանագիտությանը», եթե ձկնկիթն իրենից այդպիսի մեծ ուժ է ներկայացնում ` եկեք մտածենք մեր պատվիրակության փոխարեն, այդ միջոցներով ձկնկիթ գնելու և ուղարկելու մասին »: