Բավ է պառակտվել
13-11-2018 14:03

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի բյուջետային քաղաքականության հիմնական փոփոխությունները (Տեսանյութ)

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի խորհրդարանում ներկայացրել է հանրապետության կառավարության բյուջետային քաղաքականության հիմնական փոփոխությունները։

“Մեր բյուջետային քաղաքականությունը, և, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքային գործունեության խթանման քաղաքականություն, և մեր գործունեության հիմքում մենք դնում ենք աշխատանքի խթանման սկզբունքը”,- ասել նա երկրի՝ 2019թ պետբյուջի քննարկումների ժամանակ։

Ինչպես ընդգծել է Փաշինյանն, այս մոտեցումը կարևորագույն գաղափարական նշանակություն կունենա կառավարության համար, քանի որ ուղղված կլինի տնտեսական աճի կառուցվածքի փոփոխմանը։

“ՏՆտեսական աճի կառուցվածքը կփոխվի այնպես, որ այն լինի ներառող, այսինքն հիմնված լինի յուրքանչյուր քաղաքացու աշխատանքային ջանքերի վրա։ Մեր քաղաքական խնդիրն է ստեղծել բոլոր պայմանները, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որպեսզի յուրաքանչյուր անհատ կարողանա տնտեսական գործունեություն իրականացնել”,- նշել է նա։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է նաև տնտեսության մեջ նոր կարևորագույն տարրի՝ միկրոբիզնեսի աջակցության ներմուծման մասին։ “Միկրոբիզնեսը պետք է լիովին ազատված լինի հարկերից։ Այսինքն, այն մարդիկ, ում գործունեության տարեկան շրջանառությունը չի գերազանցի 20-24մլն դրամը՝ ազատված կլինեն բոլոր հարկերից,- պարզաբանել է նա։

Նրա խոսքերով, կգործի սահմանափակումների և խրախուսումներ համակարգ՝ կախված ոլորտից և գործունեության վայրից։

Փաշինյանը կարևորել է կառավարության կողմից նախատեսվող եկամտահարկի նվազեցումն ու համահարթեցումը։ ”Եկամտահարկի նվազեցեցման շնորհիվ մենք հավելյալ մոտ 50 միլիարդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ, այս միջոցները կմնան բիզնեսի մեջ և կհանգեցնեն աշխատավարձերի զգալի բարձրացման”,- ասել է Փաշինյանը։