Բավ է պառակտվել
11-01-2021 12:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։